«Numb», ամերիկյան Linkin Park ռոք-խմբի սինգլը 2003 թվականին թողարկված երկրորդ ստուդիական ալբոմից՝ «Meteora»-ից։ 2003 և 2004 թվականներին երգը 6-ական շաբաթ շարունակ գլխավորում էր Billboard Alternative Songs շքերթը՝ այդ կերպ դառնալով պատմության մեջ միակ երգը, որը երկու տարի համարվել է ամենալավը։
Ջեյ Զիյի հետ թողարկվել է այս երգի ռեմիքսը՝ «Collision Course» ալբոմի «Numb/Encore» անվամբ։ 2003 թվականի սեպտեմբերի 1-ին երգի հիման վրա թողարկվեց տեսահոլովակ, որի ռեժիսորը խմբի դիջեյ Ջո Հանն էր։ Տեսահոլովակը համարվում է խմբի տեսահոլովակներից ամենաշատ դիտում հավաքածը․ 2018 թվականի նոյեմբերի 8-ին այն գրանցեց 1 միլիարդ դիտում։ Հենց դա էր կյանքից ինքնասպանությամբ հեռացած Չեսթեր Բեննինգթոնի հիշատակին ստեղծված միացյալ ֆան-համայնքի նպատակը[1]։
Տեսահոլովակում կարելի է տեսնել սովորական ուսանողուհու պատմությունը, որը համարվում է «գորշ մկնիկ» (նրա դերը կատարում է Բրայան Էվիգանը)։ Դրան զուգահեռ հանդիսատեսի առաջ ներկայացվում են կամրջային բեմեր, որոնցում խումբը կատարում է երգը ՊրահայիՍուրբ Վիտուսի Մայր Տաճարում։ Սակայն մենակատար Չեսթեր Բեննինգթոնը մեջքի և որովայնի շրջանի ցավերի պատճառով նկարահանումների մի մասն անցկացրել է Լոս Անջելեսի մայր տաճարում։ Տեսահոլովակը պատմում է տանը և հասարակության մեջ հանդիպող այն խնդիրների մասին, որոնց ամեն օր բախվում է այդ ուսանողուհին։ Միևնույն ժամանակ Linkin Park-ը տաճարում կատարում է երգը։ Ըստ երևույթին, աղջիկը ցանկանում է նկարիչ դառնալ, քանի որ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է բնօրինակներից նկարելու վրա։ Ինստիտուտում խուսափում են նրա հետ շփումից, ծիծաղում են նրա վրա, օրինակ, քիմիայի դասախոսության ժամանակ, երբ նա նկարելով էր զբաղված, դասախոսը կոպիտ կերպով ընդհատում է նրան, և բոլորը սկսում են ծիծաղել։ Ավելի ուշ, երբ նա իջնում է աստիճաններով, մեկ այլ աղջիկ հրում է նրան, և նա ընկնում է։ Ընդ որում, ոչ ոք չի կանգնում, որպեսզի նրան օգնի։ Մեկ այլ տեսարանում, երբ աղջիկը փորձում է միանալ ճաշի սեղանի շուրջ նստած մի խումբ աղջիկներին, նրանք միանգամից հեռանում են։ Տանը նախաճաշի ժամանակ նա լսում է մոր մեղադրանքները։ Նրա ձեռքերի վրա վերքերով գրված է «NUMB» բառը։ Երգի ավարտին նրան ցույց են տալիս իր սենյակում, որտեղ նա ներկը զայրացած նետում է կտավի վրա։ Տեսահոլովակի վերջում նա ներխուժում է տաճար, որտեղ խումբը կատարում էր երգը, սակայն չի հասցնում և հայտնվում է դատարկ վայրում։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։